14:55   01-04-2023
Image Description
Համայնքային ոստիկանությունը կվերածվի բազմաֆունկցիոնալ ծառայության
Թողնել մեկնաբանություն

Համայնքային ոստիկանությունը կվերածվի բազմաֆունկցիոնալ ծառայության, որը կնպաստի համայնքամետ գործունեության ամրապնդմանը"

Ներքին գործերի նախարարությունը շարունակում է հետևողականորեն ապահովել ոստիկանության բարեփոխումների շրջանակում քննարկված և ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդում նախանշված լուծումների իրականացումը։

Համայնքային ոստիկանության վերաիմաստավորման շրջանակներում ծառայությանը բազմաֆունկցիոնալ գործիքակազմի տրամադրման նպատակով մշակվել և e-draft.am կայքում տեղադրվել են մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը։

ՀՀ ներքին գործերի նախարարությունն առաջարկում է մարտի 30-ից ապրիլի 15-ը նախագծերի վերաբերյալ դիտողություններն ու առաջարկությունները թողնել e-draft.am կայքում:

Նախագծերի ընդունման արդյունքում համայնքային ոստիկանությունը կվերածվի բազմաֆունկցիոնալ ծառայության, որը կնպաստի համայնքամետ գործունեության ամրապնդմանը, նաև կստեղծվեն անհրաժեշտ նախադրյալներ ոստիկանության համակարգում չորս հենասյունային ուղղությունների զարգացման տեսլականի իրացման համար՝ ի դեմս քրեական ոստիկանության, պարեկային ծառայության, ոստիկանական գվարդիայի և համայնքային ոստիկանության։

Loading...