Ինչքան պատրանքներով ապրեցինք, բավական է: Կանխատեսելով գալիք վնասները՝ պետք է մեծացնել պատասխանատվության չափաբաժինը: Խոսքը ոչ միայն երկրի ներսում գործ անելու մասին է: Պետք է դրսում որոնել նոր դաշնակիցնել, փնտրել Հայաստանամետ գաղափարները ու կառչել դրանցից: Իհարկե այս ամենին զուգահեռ պետք է զինվենք՝ հնարավոր ու անհնար բոլոր տարբերակներով: Սա է խաղաղության ճիշտ դարաշրջանը: