Երկար դադարից հետո Հայաստանը ունի մարդու իրավունքների պաշտպան: Նրա գործունեության վերաբերյալ մեծ ակնկալիքներ չկան, բայց պետք է համբերատար սպասել: Ամեն դեպքում մենք տեսնում ենք, որ մեր երկրում համազգային իրավունքների խախտում է: Թշնամին անարգել հատում է ՀՀ սուվերեն սահմանը, մտնում քաղաքացիների տուն.... որքան էլ այս պահին վտանգը քիչ թե շատ չեզոքացված է, այնուամենայնիվ պետք չէ վստահ լինել, որ թշնամու զինվորները որևէ պատիժ կստանան: Նրանք հանգիստ կվերադառնան հայրենիք: