19:00   28-04-2023
Թոքի քաղցկեղի առաջացման պատճառի ավելի քան 80% ծխելն է. «Ռադիոառողջարան»
Թողնել մեկնաբանություն

Թոքի քաղցկեղն աշխարհում ամենատարածված ուռուցքային հիվանդություններից է։ Տղամարդկանց շրջանում թոքի քաղցկեղը ուռուցքային հիվանդություններից մահացության առաջատար պատճառն է, իսկ կանանց մոտ երկրորդն է՝ կրծքագեղձի քաղցկեղից հետո։ Դեպքերի մեծ մասում թոքի քաղցկեղը հայտնաբերվում է ուշ փուլերում: Այդ իսկ պատճառով ուռուցքաբանության կարևորագույն խնդիրներից է թոքի քաղցկեղի սկրինինգը և ժամանակին ախտորոշումը, ինչպես նաև առաջնային կանխարգելումը, և առաջին հերթին պայքարը ծխելու դեմ, որն այդ հիվանդության ռիսկի գլխավոր գործոնն է։ Հիվանդության պատճառների, ախտորոշման ու բուժման մասին զրուցել ենք թորակալ վիրաբույժ Ռուբեն Ստեփանյանի հետ:

Loading...