Արդեն երրորդ տարին է, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում անցկացվում է աշխատանքի տոնավաճառ :Այս օրը սպասված է թե՛ երկրի լավագույն գործատուների, թե՛ աշխատանք փնտրող ուսանողների համար: Եթե փորձենք խոսել թվերի լեզվով, ապա մի քանի ժամվա ընթացքում տնտեսագիտական համալսարանի բակում հավաքվում է մինչև 5000 մարդ: Համալսարանը առհասարակ կարևորում է ուսանողների հեշտ և ճկուն անցումը դեպի աշխատաշուկա և սա այդ քայլերից մեկն է: