15:35   15-05-2023
ՏՏ ոլորտը թռիչքային աճ ունի. ի՞նչ արագությամբ պիտի շարժվի Հայաստանը. «Թարմ ուղեղով»
Թողնել մեկնաբանություն

Կառավարության կողմից ՏՏ ոլորտին հատկացվել է արտոնությունների չորս ծրարգիր, որոնցից գոնե 3-ը կարճաժամկետ են: Սա առաջացնում է խնդիրների և մտահոգությունների մեծ փունջ: Տնտեսվարողները չեն կարողանում կազմել սեփական ընկերության տեսլականը երկարաժամկետ սցենարով: Ըստ այդմ՝ կազմվել են իրավական են առաջարկություններ, որոնք հանձնվելու են համապատասխան մարմիններին: Նպատակը հետևյալն է՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլոտը ոչ թե մասնակի այլ ամբողջովին, առանց բացառության պիտի օգտվի արտոնություններից: Մրցակցությունը թե՛ տարածաշրջանում, թե՛ աշխարհում մեծացել է. պետք է ՀՀ-ն քայլերով հետընթաց չունենա:

Loading...