12:01   19-05-2023
Պարտությունը պետք է ընդունել, երբ խաղն արդար է. «Թարմ ուղեղով»
Թողնել մեկնաբանություն

«Շիրակ» ֆուտբոլային ակումբը առաջիններից է, որ ձևավորվել, զարգացել ու այսօր էլ շարժվում է Հայաստանի պատմությանը զուգահեռ: Ինչպես բոլոր ֆուտբոլային թիմերը, այնպես էլ «Շիրակ»-ը ունեցել է ոչ միայն հաղթանակներ, այլ նաև պարտություններ: Դրանք իհարկե բնականոն ընթացքի մաս են: Սրանում չեն կասկածում նաև ակումբի անդամները: Բայց թիմը մշտապես անհամերաշխ է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ: Պատճառը, ըստ իրենց, կողմնակալ վերաբերմունքն է, որ նաև դրսևորվել է վերջին մրցաշարի ժամանակ: Ակումբը իր բողոքը արտահայտել է՝ չմասնակցելով գավաթի հանձնման արարողությանը:

Loading...