12:30   26-05-2023
«Եռաբլուրը քարտեզագրվում է»․ հերոսների շիրիմների հետքը չպետք է կորցնել․ «Թարմ ուղեղով»
Թողնել մեկնաբանություն

2021 թվականին ստեղծված Զորաց նախաձեռնությունը փուլ առ փուլ զարգանում է։ Այս հարթակում հավաքագրվում են Արցախյան ազատամարտի մասնակից հերոսների մասին բազմաթիվ տեղեկություններ։ Դրան զուգահեռ նաև կան կից քարտեզներ, որոնց օգնությամբ հնարավոր է դառնում գտնել հերոսների շիրիմների տեղը։ Եռաբլուր պանթեոնում այդ նպատակով վերջերս տեղադրվել է էկրան-վահանակ, որը հենց ուղորդող դեր ունի։ Որքան էլ ցավալի գործ է, բայց հերոսների հիշատակը պետք է վառ պահել՝ անընդհատ խոսելով և պատմելով նրանց մասին։ Այսօր էլ հարթակին պետք է մարդկային ներուժ, նոր կամավորները կօգնեն գործը ավարտին հասցնել։

Loading...