19:00   06-05-2020
Մարդկային կապիտալի կառավարում՝ նորագույն տեխնոլոգիաներով. «Հիմնարկը» և «Grant Thornton»-ը բացառիկ գործակցություն են սկսում. «Բիզնեսի անատոմիա»
Թողնել մեկնաբանություն

«Գրանթ Թորնթոն» և «Հիմնարկ» ընկերությունները մեկնարկել են բացառիկ գործակցություն, որի արդյունքում «Հիմնարկ Մարդիկ» կադրային գործավարության ու աշխատավարձի հաշվարկի հարթակը համալրվելու է մի շարք նորարար գործառույթներով: Դրանք հասանելի են լինելու «Հիմնարկ Աշխատավայր» անվանումով աշխատակիցների ինքնասպասարկման հավելվածի միջոցով։ Հավելվածը տեխնոլոգիական նոր լուծումներ է առաջարկում բիզնեսի ղեկավարին, HR մասնագետին ու աշխատակիցներին:
Խնդիրը մեկն է՝ ազատել HR մասնագետին ու աշխատակիցներին ավելորդ թղթաբանությունից, որպեսզի նրանք կարողանան ժամանակ հատկացնել առավելապես ստեղծագործ աշխատանքին ու նոր արժեք ստեղծելուն: 
Բացառիկ գործակցության ու մարդկային կապիտալի կառավարման նոր լուծումների մասին պատմում են Grant Thornton ցանցի Հայաստանի և ԱՊՀ երկրների մարքեթինգի տնօրեն Անի Հակոբյանը և «Հիմնարկ» ընկերության համահիմնադիր Ռուբեն Օսիպյանը:

Loading...