17:37   30-05-2023
Image Description
Ավտոմեքենաների ներմուծման ու վաճառքի կամ արտահանման կեղծ գործարքների շարան է բացահայտվել
Թողնել մեկնաբանություն

ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը հայտարարել է, թե ՀՀ-ում ավտոմեքենաների ներմուծման ու վաճառքի կամ արտահանման կեղծ գործարքների շարան է բացահայտվել։

Նա մանրամասներ է հայտնել այդ դեպքից. «Իրավաբանական անձանց միջոցով իրականում ֆիզիկական անձն աճուրդով գնում է մեքենա, բայց իրավաբանական անձը ձևակերպում է այդ մեքենան` որպես սեփական ներմուծում, և վճարված ԱԱՀ–ն բնականաբար ընկնում է արդեն ընդհանուր կարգավորումների դաշտ, ըստ որի ինքը վերադարձի իրավունք ունի»։ 

Ըստ Բադասյանի, կառավարությունում մտածում են օրենսդրական նոր կարգավորումների մասին, որոնց միջոցով ֆիզիկական անձանց կխրախուսեն ավտոմեքենան հենց իր անունով ներմուծել` չօգտվելով կասկածելի միջնորդների ծառայություններից։

Loading...