17:51   30-05-2023
Image Description
Արբանյակի կառավարումն ամբողջությամբ Հայաստանից կիրականացվի
Թողնել մեկնաբանություն

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը հայտարարել է, թե Հայաստանն ամբողջությամբ ապահովված է հայկական արբանյակի կառավարումը ՀՀ տարածքից իրականացնելու համար անհրաժեշտ տեխնիկայով։

Ըստ նրա, կառավարումն իրականացնելու համար հարկավոր է 2023-ին կառավարման կենտրոն ու ընդունիչ կայան ունենալ. «Բացման պաշտոնական արարողություն ուզում ենք անել, երբ ամբողջությամբ և՛ կառավարման կենտրոնը կլինի, և՛ ընդունիչ կայանը։ Դրա համար հիմա շատ չի շրջանառվում այդ նորությունը, որ կառավարման կենտրոնն ամբողջությամբ կահավորված է։ Սպասում ենք մոտակա ամիսների ընթացքում, որ նաև ընդունիչ կայանը ստանանք։ Ամեն ինչ պատրաստ է, մեր գործընկերների մոտ է, թղթաբանական աշխատանքներն են արվում, որպեսզի բեռնափոխադրումն արվի։ Դրանից հետո արդեն ամբողջությամբ կահավորված կլինի»,- նշել է նա։

Ըստ նախարարի՝ այս պահին իրականացվում է կադրերի վերապատրաստման աշխատանք, որպեսզի կարողանանք արբանյակի կառավարումն ամբողջությամբ Հայաստանից իրականացնել:

Loading...