12:31   31-05-2023
«Մենք»-ը «ես»-ից մեծ. թիմերը միշտ հաղթում են. «Թարմ ուղեղով»
Թողնել մեկնաբանություն

«ՄԵՄ»-ը, որպես հասարակական կազմակերպություն, հիմնադրվեց 2019 թվականին: Նպատակն էր՝ հավաքել ռեսուրսներ, հիմնել գաղափարակիր թիմ և կապ ստեղծել մարզերի միջև: Քանի որ ստեղծման օրը հենց հունիսի մեկ է, կարելի է ասել՝ սա երեխաների պաշտպանությանը, իրավունքների իրացմանը միտված կարևորագույն որոշումներից էր: Տարբեր միջոցառումների միջոցով, կարծես թե, փոփոխությունը տեսանելի է: Մարզեցի երեխաները ոչ միայն ճանաչում են միմյանց, այլ համատեղ նախագծեր մշակում, գործ անում ու զբաղվում մարզերը զարգացնելով: Այսօր «ՄԵՄ»-ը փոխում է ուղղությունը դեպի կրթություն. պետք է մի կետի հասնել, որտեղ գործ կունենանք բանիմաց և մասնագիտացած երեխաների հետ:

Loading...