16:00   14-05-2020
Արծաթ, բամբակ, պղինձ. հայ գյուտարարն առաջարկում է «մետաղյա» լուծում կորոնավիրուսի դեմ. «Հետախույզի օրագիրը»
Թողնել մեկնաբանություն

Հայ մասնագետը տեխնոլոգիական լուծումներ է առաջարկում COVID 19-ի դեմ պայքարում: «ՏԷՍԼԱ Կրիստալս» ՍՊԸ հիմնադիր-տնօրեն Աշոտ Մարգարյանը ստեղծել է արծաթի և պղնձի շերտով պաշտպանիչ դիմակ: Տեխնոլոգիաներն արդեն մշակված են, ուստի փոքրածավալ արտադրությունը կարող է կազմակերպվել անմիջապես:
Աշխարհին վաղուց հայտնի է արծաթի և պղնձի մանրէասպան հատկությունը: Ուստի առաջարկը սենսացիոն չէ, բայցևայնպես բավական արդյունավետ միջոց է նոր կորոնավիրուսի և նման վարակների տարածումը կանխարգելելու համար: Հեղինակն իր արտադրանքն առաջարկել է բանակին՝ զինվորներին հնարավոր վարակներից զերծ պահելու համար, սակայն որևէ արձագանք դեռ չկա: Վովա Վարտանովի հյուրը «ՏԷՍԼԱ Կրիստալս» ՍՊԸ հիմնադիր-տնօրեն Աշոտ Մարգարյանն է:

Loading...