14:00   18-05-2020
Ավելի լավ է մեկ անգամ դիտել, քան հազար անգամ… ու՞ր է գնում օնլայն մարքեթինգը.«Էստի համեցեք»
Թողնել մեկնաբանություն

Օնլայն մեդիա հարթակներում բովանդակության զգալի մասը բաժին է ընկնում տեսանյութերին: Համաճարակն այդ տենդենցն ավելի արագացրեց: Օնլայն խանութները սկսեցին ֆիքսված ժամի տեսակապի միջոցով ցուցադրել իրենց տեսականին: Տեսանյութերը հաճախորդի մոտ խանութում ներկա գտնվելու էֆֆեկտ են ստեղծում, ինչը հատկապես այս օրերին շատ կարևոր է: Ըստ էության, բյուջետային այս լուծումներով հաճախորդները ոչ միայն տեղեկացան, այլև չմոռացան շատ կազմակերպությունների գոյության մասին: «Էմ-ՓԻ-ՋԻ» ընկերության փոխտնօրեն Գայանե Դաջունցի խոսքով, վիդեոկոնտենտի դարաշրջանում ապրանքների տեխնիկական նկարագրերն այլևս չեն գրավում:

Loading...