Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու՝ ԲԴԽ որոշումները կարող են բողոքարկվել։ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը ներկայացրեց դատական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, որը նախատեսում է ԲԴԽ որոշումների բողոքարկման համապատասխան դրույթ։
Ըստ նախագծի՝ բարձրագույն դատական խորհրդի անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը ԲԴԽ-ն քննում է ամբողջական կազմով, իսկ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցերով խորհրդի նիստերը հրավիրում և վարում է խորհրդի՝ սահմանած կարգով ընտրված անդամը։