17:25   07-06-2023
Image Description
Հայաստանն ու Լատվիան կհամագործակցեն դեղարտադրության ոլորտում
Թողնել մեկնաբանություն

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում Լատվիայի արտակարգ և լիազոր դեսպան Էդիթե Մեդնեին (նստավայրը` Թբիլիսի) և Լատվիայի Հանրապետությունում ՀՀ պատվավոր հյուպատոս Արմեն Ղասաբօղլյանին:

Խոսելով Հայաստանի առողջապահական համակարգում մեկնարկած բարեփոխումների մասին` նախարարը ներկայացրել է առողջության համապարփակ ծածկույթի փաթեթը` ապահովագրություն, էլեկտրոնային առողջապահություն, բուժանձնակազմի լիցենզավորման գործընթաց և այլն:

Երկու երկրների գերատեսչությունների միջև համագործակցությունը խորացնելու և վերջինիս նոր թափ հաղորդելու պայմանավորվածություն է ձեռք բերվել: Իրականացվելու են փոխադարձ այցեր, մասնագետների վերապատրաստումներ:

Հաշվի առնելով Լատվիայի փորձը դեղարտադրության ոլորտում` առաջարկվել է երկու երկրների միջև զարգացնել համագործակցությունը նաև այս ուղղությամբ:

Loading...