14:00   01-06-2020
Հայաստանում տնտեսության վիճակը ոչ միայն վատ է, այլև անորոշ. «Էստի համեցեք»
Թողնել մեկնաբանություն

Հայաստանում կորոնավիրուսի պատճառով ստեղծված տնտեսական վիճակը գնահատելը, առավել ևս հետագա զարգացումները կանխատեսելը բարդ է: Տնտեսության երկամսյա կասեցումներն ու սպառողների ինքնամեկուսացումը բիզնեսի համար չէին կարող անհետևանք անցնել: Սակայն հիմա՝ տնտեսության վերագործարկումից հետո, իշխանության կողմից հնչում են կոչեր, որոնք կրկին նվազեցնում են հասարակության ակտիվությունը և բացասաբար անդրադառնում բիզնես գործունեության վրա: Մարքեթինգի հայկական ասոցիացիայի նախագահ Արամ Նավասարդյանի խոսքով, իշխանության գործելաոճը շատ այլ հարցերում ևս թերի է, ինչն ավելի է բարդացնում տնտեսության վիճակը. իշխանության «ջղաձգումները» դրա վառ վկայությունն են: Այդ ամենը թույլ է տալիս ասել, որ այսօր տնտեսության վիճակը Հայաստանում ոչ միայն վատ է, այլև անորոշ:

Loading...