16:00   29-07-2020
2023թ.-ին ընդառաջ և՛ Էրդողանն է հյուծվում, և՛ Թուրքիան. «Կիսալուսնի մայրամուտը»
Թողնել մեկնաբանություն

Թուրքիայի հանրապետության հիմնադրման 100 ամյակին ընդառաջ Էրդողանը
հավակնոտ ռազմական քաղաքականություն է վարում: Թուրքիան ռազմական գործողություններ
է ծավալում Սիրիայում, Իրաքում, Լիբիայում. ներկայացվածություն ունի նաև աֆրիկյան երկրներում,
Մերձավոր Արևելքում, Կիպրոսում: Հայաստանին ուղղված ագրեսիան ևս այլևս չի քողարկում
Էրդողանը. սա արտահայտվեց նաև  Տավուշում մարտական
գործողությունների օրերին ռազմատենչ հայտարարություններով: Որքան էլ որ հավակնոտ քաղաքականություն
վարի Էրդողանը, տարածաշրջանը ապակայունացնելու ակնարկները լուրջ գործողությունների
հազիվ թե վերածվեն: Այն, ինչ անում է թուրքական բանակը մի քանի ուղղությամբ, առավելագույնն
է. հատկապես 2016թ.-ի ռազամական հեղաշրջման փորձից հետո Էրդողանը «կոտրեց» բանակին: 

Loading...