15:58   01-09-2020
Իսրայելի համար այս պահին առավել մեծ սպառնալիք է Թուրքիան, քան Իրանը. հայտնում է իսրայելական հետախուզությունը. «Մոդուս վիվենդի»
Թողնել մեկնաբանություն

Իսրայելն ու ԱՄԷ-ն բարելավում են հարաբերությունները: Սա շրջադարձային
է, քանի որ մինչ այս Իսրայելը արաբական աշխարհի երկրներից հարաբերություններ ունեցել
է միայն Եգիպտոսի և Հորդանանի հետ: Այս իրադարձությունը ջղաձգեց Թուրքիային. սունիական
աշխարհի հանդեպ հավակնություններ ունեցող Էրդողանին դուր չի գալիս Իսրայել-արաբական
երկրներ հարաբերությունների հնարավոր զարգացումը: Իսրայելը շարունակում է վտանգների
չեզոքացման քաղաքականություն վարել և այս հարցում կա որոշում՝ փորձել առավել սերտ գործակցել
այն երկրների հետ, որոնք խնդիրներ ունեն Թուրքիայի հետ:

Loading...