12:38   07-09-2020
ԱՄՆ-ում կլոնավորել են Պրժեվալսկու ձիուն
Թողնել մեկնաբանություն

ԱՄՆ-ում մասնագետները հաջողությամբ կլոնավորել են Պրժեվալսկու ձիուն, որը սատկել է մոտ 22 տարի առաջ:

Դա տեղի է ունեցել Տեխասի անասնաբուժական կլինիկաներից մեկում: Կենդանին ծնվել է նախորդ ամիս: Սա աշխարհում առաջին կլոնավորված Պրժեվալսկու ձին է:

Ըստ InPark Magazine-ի, կլոնավորման գենետիկական նյութը սառեցվել է 40 տարի առաջ Սան Դիեգոյի կենդանաբանական այգում: Նյութը վերցվել է Մեծ Բրիտանիայում 1975 թվականին ծնված ձիուց: Ձին ԱՄՆ էր բերվել 1978 թվականին և ապրել է մինչև 1998 թվականը:

Գրում է՝ 1in.am-ը:

Loading...