Ավելի քան 5 տարի հեռարձակվող «Էստի համեցեք» հաղորդաշարը նոր եթերաշրջանում ներկայանալու է նորովի։ Մարքեթինգի աշխարհի մասին հաղորդմանը այսուհետ կհյուրընկալվեն փորձագետներ տարբեր ոլորտներից։ Բլոգինգից մինչև վաճառք և սպասարկում, քաղաքական տեխնոլոգիաներից մինչև թիրախավորում ու ստարտափեր, SMM-ից մինչև բրենդինգ և գովազդ։
Մարքեթինգի Հայկական Ասոցիացիայի նախագահ, «Էստի համեցեք» հաղորդման հեղինակ Արամ Նավասարդյանը և «ԷՄ-ՓԻ-ՋԻ» ընկերության փոխտնօրեն Գայանե Դաջունցը պատմում են նոր եթերաշրջանին ընդառաջ հաղորդաշարի բովանդակային փոփոխությունների մասին. այնպես որ՝ «Էստի համեցեք»: