14:03   08-09-2020
Արմենակ Ուրֆանյանը բացառիկ հերոս է՝ իր վարած մարտով, իր քաջությամբ. պետությունը պետք է արժանի գնահատականը տար. «Հայու տեսակ»
Թողնել մեկնաբանություն

Կապիտան Արմենակ Ուրֆանյանին հետմահու շնորհվեց «Արցախի հերոս» բարձրագույն կոչումը: Մինչ այս պետական գնահատակը, ազգն արդեն Արմենակին որպես հերոս է ընդունել: Արցախում չկա գեթ մեկը, որ չճանաչի Ուրֆանյանին, երեք տարեկան տղան անգամ արդեն գիտի քաջ հրամանատարի պատմությունը: 2016թ.-ի ապրիլյան պատերազմին Արմենակ Ուրֆանյանն ու անձնակազմն իրենց կյանքի գնով պահեցին իրենց վստահված մարտական դիրքը: «Որդիս չի նահանջել, կրակն իր վրա է վերցրել, Արմենակն ապրում էր հանուն հայրենիքի, Արմենակը զոհվեց հանուն հայրենիքի՝ հավատարիմ մնալով  «ոչ մի թիզ թշնամուն» գաղափարին»: «Հայու տեսակ»-ի հյուրը Արցախի հերոս Արմենակ Ուրֆանյանի մայրն է:


Loading...