15:56   08-09-2020
Ստամբուլի ջարդեր. պատճառը՝ Կիպրոսի հարցը, դյուրավառ նյութը՝ նախանձը հույների, հայերի հանդեպ. «Մոդուս վիվենդի»
Թողնել մեկնաբանություն

65 տարի առաջ սեպտեմբերի
6-7-ին Ստամբուլում տեղի ունեցան հույների, հայերի ջարդեր: Թեև պատմության մեջ այս
ջարդերն ամրագրվել են հունական, տուժել են նաև հայերը, հրեաները: Կան տվյալներ, որ
այդ 2 օրվա ընթացքում վնասվել են 71 եկեղեցի, 41 դպրոց, թերթի 8 խմբագրատուն, 4000
խանութ և 2000 տուն, մարդկային զոհերի մասին թիվը վիճարկելի է. երբ քաղաքը ծով ունի,
շատ դժվար է զոհերի մասին հստակ պատկերացում ունենալը: Կան բազմաթիվ փաստեր, որ այդ
ջարդերը հովանավորել, կազմակերպել են թուրքական իշխանությունները. պատճառը Կիպրոսի
 հարցի բանակցություններում ձախողելն էր:

Loading...