14:01   14-09-2020
Ցանկացած բիզնես-կոնտենտ, որը այսօր թրենդային է, վաղը կարող է կտրուկ հիասթափեցնել. SMM. գաղտնիք N1. «Էստի համեցեք»
Թողնել մեկնաբանություն

SMM մարքեթինգը Հայաստանում շարունակում է լայնորեն տարածվել. չնայած աշխատաշուկայում SMM մասնագետների մեծ պահանջարկին՝ այսօր կա վերապատրաստման խնդիր. մասնավորը թանկ վարձավճար է սահմանում, իսկ պետական բուհերում SMM պատշաճ չի դասավանդվում: Բացի այդ, գործարարներից շատերը դեռ լուրջ չեն վերաբերվում SMM-արդյունավետությանը՝ գերադասելով ներկել գրասենյակի պատերը, քան վճարել համապատասխան մասնագետին: Մինչդեռ խնդիրը ավելի քան պարզ է՝ այսօր մարդկանց առավել միավորում է համացանցը, և աշխատանք պետք է տանել հենց այդ ուղղությամբ: Մարքեթինգային նախընտրություններն ու չափանիշները ժամանակավրեպ են, փոփոխելի. ցանկացած կոնտենտ, որ այսօր թրենդային է համարվում, կարճ ժամանակ անց կարող է հիասթափեցնել: «Էստի համեցեք» հաղորդումը հյուրընկալել է SMM փորձագետ Շողիկ Վարդանյանին:

Loading...