11:13   17-09-2020
ԱՄՆ-ում ստեղծել են կորոնավիրուսի ախտորոշման առաջին արագ թեստը, որը կարելի է կիրառել տան պայմաններում
Թողնել մեկնաբանություն

Երկու ամերիկյան ընկերություններ հայտարարել են արհեստական բանականության միջոցով «Քովիդ-19»-ի բացահայտման առաջին արագ-թեստը ստեղծելու մասին, որը կարելի է կիրառել տանը՝ 15 րոպեում:

Ինչպես ներկայացնում է РИА Новости-ն, ախտորոշմամբ զբաղվող Cellex ընկերությունը հակագենի թեստ է մշակել, որի համար օգտագործողը պետք է բամբակե փայտիկով քսուք վերցնի քթից և փայտիկը տեղադրի հատուկ հեղուկով շշի մեջ: Դրանից անմիջապես հետո շշից վերցված կաթիլները տեղադրվում են թեստային սկավառակի վրա, որն էլ կորոշի վիրուսային ծանրաբեռնվածությունը փորձանմուշում:

Արդյունքն իմանալու համար պետք է լուսանկարել արագ-թեստը. Gauss ստարտափի մշակած հավելվածն արհեստական բանականություն է օգտագործում, որի շնորհիվ 15 րոպեում հաշվում է արդյունքն ու տեղեկացնում օգտատիրոջը՝ հիվանդ է նա, թե ոչ:

Ըստ արտադրողի՝ թեստն արագ է, հուսալի, մատչելի և հեշտ կիրառման համար: Այն առավել արդյունավետ կլինի հատկապես ախտանշաններ չունեցող վարակակիրների համար:

Ընկերությունից նշում են, որ դա առաջին թեստն է, որն ամբողջությամբ կարելի է անել տան պայմաններում՝ փորձանմուշ չուղարկելով լաբորատորիա:

Loading...