10:19   19-09-2020
Դանիայում կսահմանափակվի ռեստորանների և բարերի աշխատանքի ժամանակը կորոնավիրուսի պատճառով
Թողնել մեկնաբանություն

Դանիայի իշխանությունները որոշում են ընդունել ամբողջ երկրում սահմանափակել ռեստորանների և բարերի աշխատանքի ժամանակը կորոնավիրուսի հետ կապված իրադրության վատթարացման պատճառով, այժմ դրանք կփակվեն տեղական ժամանակով 22:00-ին (Երևանի ժամանակով 24:00-ին): Այդ մասին մամուլի ասուլիսում հայտնել է Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիքսենը:

Այս շաբաթ ավելի վաղ հայտնի է դարձել, որ Կոպենհագենում և մերձակյաքի ևս 16 բնակավայրերում ռեստորանները կփակվեն 22:00-ին: «Մենք ընդլայնում ենք այդ միջոցը, այժմ այն կտարածվի ամբողջ երկրի վրա:

Այդ կարգն առայժմ կգործի մինչև հոկտեմբերի 4-ը»,- ասել է վարչապետը:

Բացի դրանից, սեպտեմբերի 19-ից իշխանությունները նաև սահմանափակում են միջոցառումների մասնակիցների թիվը. այժմ նրանց քանակը չպետք է գերազանցի 50-ը:

Բացի դրանից, կառավարությունը նաև քաղաքացիներին խորհուրդ է տալիս աշխատել հեռավար: Նաև այս շաբաթ Կոպենհագենում որոշվել է սահմանել պաշտպանական դիմակների պարտադիր կրում ռեստորաններում, բարերում և սրճարաններում՝ կորոնավիրուսի տարածման տեմպերը դանդաղեցնելու համար:

Նոր պահանջները կգործեն, երբ մարդը կանգնած է կամ քայլում է շենքի ներսում, բայց չեն տարածվի սեղանի առջև նստածների վրա: Դիմակներ կրել պարտավոր կլինեն ինչպես այդ հաստատությունների աշխատակիցներն, այնպես էլ հյուրերը:

Գրում է՝ 1in.am -ը:

Loading...