10:55   19-09-2020
Չինացի հաքերները գողացել են COVID-19-դեմ իսպանական պատվաստանյութի տվյալները. El Pais
Թողնել մեկնաբանություն

Չինացի հաքերները կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակման իսպանական կենտրոններից տեղեկատվություն են գողացել: Այս մասին գրում է իսպանական El Pais պարբերականը՝ աղբյուրներին հղումով: Թե հատկապես ինչ տվյալներ են գողացել, չի հաղորդվում:

Իսպանիայում COVID-19-ի դեմ պատվաստանյութի մշակման տասնյակ նախագծեր կան: Մարդկանց վրա փորձարկումներ դեռ չեն իրականացվում:

Պեկինը Չինաստանին ուղղված բոլոր մեղադրանքներն անհիմն է անվանել:

COVID-19-ի համավարակի սկզբից ի վեր աշխարհում ավելի քան 30 միլիոն մարդ է վարակվել կորոնավիրուսով: Մահացել է ավելի քան 950 հազար մարդ:

Գրում է՝ 1in.am -ը:

Loading...