13:19   19-09-2020
TikTok-ի ղեկավարն ԱՄՆ իշխանությունների դեմ պայքարում օգնություն է խնդրել Instagram-ից և Facebook-ից
Թողնել մեկնաբանություն

Չինական TikTok ընկերության գլխավոր տնօրեն Վանեսա Պապասն Instagram և Facebook ընկերությունների ղեկավարություններին է դիմել՝ խնդրելով աջակցել իրենց ԱՄՆ իշխանությունների հետ պայքարի հարցում։

Աղբյուրը մանրամասնում է, որ Պապասն առաջարկել է «մի կողմ դնել մրցակցությունը, կենտրոնանալ այնպիսի հիմնարար սկզբուքի վրա, ինչպիսիսն է կարծիքի  արտահայտման ազատությունը» և համապատասխան դատական ընթացակարգն առաջ տանել։ 

Instagram-ի ղեկավար Ադամ Մոսերին թվիթերյան էջում գրել է, որ «ԱՄՆ-ում TikTok-ի արգելքն  ազդեցություն կունենա Instagram-ի, Facebook-ի և ընդհանուր համացանցի վրա»։

«Համաձայն ենք նրա հետ, որ նման արգելքնը ամբողջ ճյուղին վնաս կհասցնի։ Հրավիրում ենք Facebook-ին և Instagram-ին հանրային կերպով մեզ միանալ և աջակցել մեր դատական ընթացակարգին»,- նշել է TikTok-ի ղեկավարը։ 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, ԱՄՆ իշխանությունները սեպտեմբերի 20-ից կարգելեն WeChat և TikTok հավելվածների ներբեռնումը երկրի տարածքում:

Loading...