15:42   19-09-2020
Պերուի խորհրդարանը մերժել է պաշտոնանկ անել երկրի նախագահ Մարտին Վիսկարային
Թողնել մեկնաբանություն

Պերուի Կոնգրեսը (միապալատ խորհրդարան) մերժել է պաշտոնանկ անել երկրի նախագահ Մարտին Վիսկարային, որի դեմ գործարկվել էր իմփիչմենթի գործընթաց։ Համապատասխան որոշումն ընդունվել է ուրբաթ կայացած նիստում, որը հեռարձակվել է խորհրդարանի YouTube-յան ալիքում, հայտնում է ՏԱՍՍ-ը։


«Կողմ է քվեարկել 32 պատգամավոր, դեմ՝ 78, ձեռնպահ է մնացել 15 պատգամավոր։ Այսպիսով, բանաձեւը մերժված է»,- ասել է Կոնգրեսի նախագահ Մանուել Մերինո դե Լաման։ Ազգային օրենսդրության համաձայն՝ իմփիչմենթ նախաձեռնողները պետք է ստանան 130 տեղ ունեցող խորհրդարանի 87 անդամների աջակցությունը։


Loading...