16:21   19-09-2020
ԱՄՆ-ն և ԵՄ-ն մյուս շաբաթ Բելառուսի նկատմամբ նոր պատժամիջոցների սահմանման մասին կհայտարարեն
Թողնել մեկնաբանություն

ԱՄՆ-ն և Եվրոպական միությունը հաջորդ շաբաթ Բելառուսի դեմ նոր պատժամիջոցների սահմանման մասին կհայտարարեն գրում է eadaily.com կայքը։

«Կտեսնենք՝ կկարողանանք անել դա մյուս շաբաթվա սկզբին կամ կեսին։ Ձգտում ենք նրան, որ ԵՄ-ի հետ համակարգված հայտարարություն անենք»,- հայտնել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Ջորջ Կենտը։ 

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն իր եվրոպացի գործընկերների հետ քննարկում է Բելառուսի դեմ պատժամիջոցների ընդլայնման հարցը:

«Մենք և Եվրոպական միությունը փոխանակվում ենք պատժամիջոցների ցուցակում նոր անուններ ավելացնելու տեղեկությամբ, որով կկիսվենք մոտ ապագայում»,- նշել է Բիգանը և հավելել, որ Վաշինգտոնը դեռևս թիրախային պատժամիջոցներ է կիրառում առանձին անհատների նկատմամբ, որոնք չեն կարող այցելել ԱՄՆ և կզրկվեն այնտեղ գտնվող իրենց ունեցվածքի հասանելիությունից։ 

Բիգանը չի բացառել նաև առավել մասշտաբային պատժամիջոցների կիրառումը:

Loading...