10:36   20-09-2020
Բրազիլիայում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակման ավելի քան 30 հազար նոր դեպք է գրանցվել, մահացել է 708 մարդ. RT
Թողնել մեկնաբանություն

Բրազիլիայում վերջին 24 ժամում կորոնավիրուսով վարակման 30 913 նոր դեպք է արձանագրվել, հաղորդում է RT-ն:

Համաճարակի սկզբից մինչ այժմ Բրազիլիայում կորոնավիրուսով մոտ 4 528 347 մարդ է վարակվել, որոնցից 136 565-ը մահացել է, 708-ը՝ վերջին մեկ օրում:

Համավարակի ողջ ընթացքում 3 820 095 միլիոն մարդ է ապաքինվել:

Բրազիլիան թե կորոնավիրուսով վարակման դեպքերի և թե մահերի թվով աշխարհում երկրորդն է

Loading...