11:02   20-09-2020
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անգործությունը կհանգեցնի նրան, որ հոկտեմբերի 18-ից Իրանը կկարողանա ցանկացած տեսակի զենք գնել. Պոմպեո
Թողնել մեկնաբանություն

Միացյալ Նահանգները մոտակա օրերին քայլեր կձեռնարկի Իրանի դեմ՝ միջուկային ծրագրի նկատմամբ ՄԱԿ-ի՝ նախկինում սահմանված և վերականգնվող պատժամիջոցները խախտելու համար, ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն:

«Օգոստոսի 20-ին ահազանգել ենք ՄԱԿ ԱԽ նախագահին, որ Իրանը չի հետևում Միջուկային ծրագրի համատեղ գործողությունների ծրագրով ստանձնած պարտավորություններին: Այս ահազանգով մեկնարկ է տրվել ՄԱԿ ԱԽ-ի՝ նախկինում ընդունած պատժամիջոցների վերականգնման գործընթացին: Այդ պատժամիջոցները ուժի մեջ են մտել սեպտեմբերին 19-ին՝ ժամը 20:00): Սա նշանակում է, որ այսօրվանից սկսած կրկին գործողության մեջ են լինելու ՄԱԿ ԱԽ-ի 1696, 1737, 1747, 1803, 1835 и 1929 բանաձևերի նկատմամբ սահմանված պատժամիջոցները:

Քանի որ հոկտեմբերի 18-ին դադարում է Իրանի նկատմամբ զենքի էմբարգոն, և շաբաթներ առաց Անվտանգության խորհուրդը այն երկարաձգելու՝ ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևը չընդունվեց, Վաշինգտտոնը փորձում է չթուլացնել Թեհրանի նկատմամբ ճնշումը` պատժամիջոցների ողջ փաթեթը կրկին գործողության մեջ դնելու միջոցով:

«Անվտանգության խորհրդի անգործությունը կհանգեցնի նրան, որ հոկտեմբերի 18-ից Իրանը կկարողանա ցանկացած տեսակի զենք գնել»,- հայտարարել է Պոմպեոն:

Գրում է՝ Tert.am-ը:

Loading...