12:16   20-09-2020
Ամերիկացի իրավապահները Թրամփին հասցեագրված թույն պարունակով փաթեթ են որսացել
Թողնել մեկնաբանություն

ԱՄՆ իրավապահ մարմինները «ռիցին» տեսակի թույն պարունակող փաթեթ են որսացել, որը հասցեագրված է եղել երկրի նախագահ Դոնալդ Թրամփին: Ինչպես փոխանցում է CNN-ը՝ հղում անելով պաշտոնյաներին, փաթեթը առգրավվել է այս շաբաթ:

Երկու հետազոտություն է իրականացվել՝ հաստատելու համար «ռիցինի» առկայությունը: Սպիտակ տան համար ուղարկվող ամբողջ փոստը տեսակավորվում և ստուգվում է հարակից կառույցում նախագահի նստավայր մտնելուց առաջ:

Հետաքննությունների դաշնային բյուրոն և Գաղտնի ծառայությունը հետաքննում են միջադեպը:

«Ռիցինն» ուժեղ թունավոր նյութ է, որը ստացվում է գերչակի հատիկներից: Այն բազմիցս կիրառվել է ահաբեկչական գործողությունների ժամանակ:

Գրում է՝ Tert.am-ը:

Loading...