14:02   20-09-2020
Ճապոնիան միացել է NASA-ի լուսնային ծրագրին
Թողնել մեկնաբանություն

Ճապոնիայի իշխանությունները և ԱՄՆ-ի Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը (NASA) Artemis լուսնային ծրագրի շուրջ համագործակցության վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել, հաղորդում է spacepolicyonline.com-ը։

Հռչակագիրը, մասնավորապես, ենթադրում Է Ճապոնիայի մասնակցությունը մերձլուսնային Lunar Gateway կայանի ստեղծմանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը ներկայացրել էր այն հիմնական սկզբունքները, որոնց վրա կազմվելու է Լուսնի վրա գործունեության մասին միջազգային համաձայնագիրը, որին ԱՄՆ-ն ծրագրում է ներգրավել մի շարք գործընկեր պետությունների:

«Արտեմիսի համաձայնագրերը», որոնք իրենց անվանումը ստացել են Artemis ամերիկյան լուսնային ծրագրի պատվին, ներկայացնում են ԱՄՆ-ի և գործընկեր երկրների միջև մի շարք երկկողմ պայմանագրեր:

Գրում է՝ Tert.am-ը:

Loading...