14:23   20-09-2020
Գախարիան համոզված է, որ Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը արդար պայքարում կհաղթի ընտրություններում
Թողնել մեկնաբանություն

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան երկրի մի քանի շրջաններում մեծամասնական թեկնածուներից մեկին ներկայացնելիս համոզմունք է հայտնել, որ երկրում իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը գալիք խորհրդարանական ընտրություններում հաղթանակ կտանի արդար պայքարում: Այս մասին գրում է Грузия онлайн պորտալը:

Գախարիան իր ելույթում խոսել է երկրի Վանի շրջանում իրականացվող տարբեր վերականգնողական և ենթակառուցվածքային ծրագրերի մասին և ասել է, որ համատեղ աշխատանքի շնորհիվ վաղվա օրն ավելի լավը կլինի:

Գախարիան խոսել է երկրի ապագան կերտելու գործում երիտասարդության դերի մասին: Նրա խոսքով ՝ յուրաքանչյուր երիտասարդ պետք է ապահովվի հավասար պայմաններով՝ անկախ նրանից, թե որտեղ է ապրում:

«Յուրաքանչյուրը պետք է ունենա կրթություն ստանալու, բժշկական և սոցիալական օգնություն ստանալու հնարավորություն: Սա է մեր հիմնական նպատակը: Վստահ եմ, որ միասին մենք կհաղթենք ՝ այս նպատակին հասնելու համար: Ամենակարևորը՝ դա կլինի հաղթանակ արդար պայքարում, հաղթանակ ոչ թե մեկ կուսակցության, այլ ամբողջ երկրի համար»,-նշել է Վրաստանի վարչապետը:

Հիշեցնենք, որ Վրաստանում նախագահական ընտրությունները տեղի են ունենալու հոկտմեբերի 31-ին:

Գրում է՝ Tert.am-ը:

Loading...