13:54   22-09-2020
Ռաֆայել Իսրայելյան՝ ճարտարապետ ոսկերիչը, հզոր դարբինն ու զինագործը. «Հայու տեսակ»
Թողնել մեկնաբանություն

Ռաֆայել Իսրայելյանը խորհրդային տարիներին գաղտնի կառուցում էր
ազատագրական պայքարին նվիրված հուշակոթողներ, ինչպես Գևորգ Չաուշի թանգարանը, Սեբաստիայի
զոհերի հիշատակի հուշակողթողը: Ռաֆայել Իսրայելյանի կառուցած խաչքարախումբը հայոց ցեղասպանության
զոհերի հիշատակին նվիրված առաջին հուշարձանն էր. Էջմիածնի Մայր տաճարի բակում տեղադրված
հուշարձանը ավելի վաղ է կառուցվել, քան Ծիծեռնակաբերդը: Ռաֆոն նաև առաջինն էր, որ Ճարտարապետների
միությունում բարձրաձայնեց՝ ցեղասպանության 50-րդ տարելիցին ճարտարապետները պարտավոր
են իրենց խոսքն ասել: Ռաֆոյի ճարտարապետությունն այդքան ազգային էր շնորհիվ հայրենաճանաչության.
Ռաֆոն ուսումնասիրել էր հայ ժողովրդական կիրառական արվեստը, հեքիաթները, պարերը: «Հայու
տեսակ» հաղորդման հյուրն է ճարտարապետ Արեգ Ասրաբյանը:

Loading...