10:19   23-09-2020
Բայդենի խորհրդական. Անիրատեսական է «ամբողջությամբ առանձնանալ» Չինաստանից
Թողնել մեկնաբանություն

ԱՄՆ նախագահի դեմոկրատ ​​թեկնածու Զո Բայդենը կփորձի վերականգնել տնտեսական եւ տեխնոլոգիական կապերը Չինաստանի հետ` միեւնույն ժամանակ պայքարելով անբարեխիղճ փորձի դեմ եւ ագրեսիվ կերպով կիրառելով ԱՄՆ առեւտրային օրենքները: Այս մասին հայտարարել է արտաքին քաղաքականության հարցերով նրա ավագ խորհրդական Թոնի Բլինքենը, փոխանցում է Reuters-ը:

Նրա խոսքով` անիրատեսական է «ամբողջությամբ առանձնանալ» Չինաստանից, սակայն Բայդենը կենտրոնանալու է ԱՄՆ-ի ռազմավարական ազդեցության ընդլայնման վրա`  տեխնոլոգիական չափանիշների սահմանման նպատակով դաշնակիցների հետ կապերի վերականգնման միջոցով: Նա նշել է, որ հունվարին ԱՄՆ-ի եւ Չինաստանի կողմից ստորագրված առեւտրային համաձայնագրի առաջին փուլը «ձախողում» էր, քանի որ այն չէր լուծում համակարգային խնդիրներն աշխարհի երկու խոշոր տնտեսությունների միջեւ:

Գրում է՝ News.am -ը:

Loading...