12:03   23-09-2020
Ճապոնիան հոկտեմբերից մասամբ կթուլացնի երկիր մուտք գործելու սահմանափակումները՝ բացառությամբ զբոսաշրջային ուղևորությունների
Թողնել մեկնաբանություն

Ճապոնիան հոկտեմբերի սկզբին մտադիր է մասամբ վերացնել երկիր մուտք գործելու սահմանափակումները մի քանի երկրի քաղաքացիների համար, հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով Asahi-ին:

Խոսքն, ըստ աղբյուրի, կրթական, աշխատանքային և բուժման նպատակով կատարվելիք այցերի մասին է: Սահմանափակումների վերացումը վերաբերելու է նաև մշակութային գործունեությանը: Ըստ այդմ, մեկ օրվա կտրվածքով Ճապոնիա կկարողանա մուտք գործել մոտ 1000 օտարերկրացի աշխարհի բոլոր երկրներից, սակայն վերջինները պետք է կորոնավիրուսի թեստի բացասական պատասխան ունեն և ժամանելուն պես երկշաբաթյա ինքնամեկուսացման անցնեն:

Հոկտեմբերից Ճապոնիան կվերացնի սահմանը հատելու բոլոր սահմանափակումները օտարերկրացի ուսանողների համար:

Այս պահին երկիր մուտք գործելու սահմանափակումները հանված են Վիետնամի, Թայլանդի, Մալազիայի, Կամբոջայի, Լաոսի, Մյանմայի և Սինգապուրի քաղաքացիների դեպքում: Բանակցություններ են ընթանում Չինաստանի, Հարավային Կորեայի, Ավսրտալիայի, Նոր Զելանդիայի և որոշ այլ երկրների հետ:

Ճապոնիա մուտքի սահմանափակումները պահպանվելու են զբոսաշրջիկների համար:

Գրում է՝ Tert.am -ը:


Loading...