12:06   23-09-2020
Թուրքիայում կորոնավիրուսով վարակման դեպքերի աճ է նկատվում. վերջին մեկ օրում շուրջ 1700 մարդ է վարակվել. Daily Sabah
Թողնել մեկնաբանություն

Վերջին մեկ օրում Թուրքիայում կորոնավիրուսով վարակման 1692 նոր դեպք է գրանցվել, հայտնել է երկրի առողջապահության նախարարը:

Ըստ այդմ, վերջին մեկ օրում կատարվել է 114 300 թեստավորում: Վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 306 302-ի:

Մինչ այժմ Թուրքիայում կորոնավիրուսից 7639 վարակակիր է մահացել, որից 65-ը՝ վերջին մեկ օրում: Ապաքինվել է 269 696 մարդ:

Ինչպես հաղորդում է Daily Sabah-ը, շաբաթներին վարակման դեպքերի օրական ցուցանիշներն աճում են: Տեմպը նվազեցնելու նպատակով նախորդ շաբաթ երկրի ողջ տարածքում պաշտպանիչ դիմակ կրելը դարձել է պարտադիր:

Բացի դա, վերականգնվել է որոշ ժամանակ առաջ հանված սահմանափակումը ուղևորափոխադրումների ոլորտում. արգելված է ավտոբուսներով կանգնած ուղևորների փոխադրումը, սահմանափակվել է նաև Ստամբուլի մետրոյի աշխատանքը:


Գրում է՝ Tert.am -ը:

Loading...