12:07   23-09-2020
«ՄԱԿ-ը Բելառուսում պետք է պաշտպանի խոսքի ազատությունը և ապահովի իշխանության անցումը»․ Լիտվայի նախագահ
Թողնել մեկնաբանություն

ՄԱԿ-ը պետք է Բելառուսի կառավարությանը կոչ անի հանձնել իշխանությունը, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանում ելույթի ժամանակ հայտարարել է Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան, գրում է eadaily.com-ը։

«Բելառուսում ժողովրդավարական հասարակության և խոսքի ազատության հիմնարար հիմքերը, ինչպես նաև ինքնորոշման իրավունքը վտանգված են։ Ժամանակն է պաշտպանել միջազգային հանրության արժեքները»,- ասել է նա։

Լիտվայի նախագահի կարծիքով՝ «ՄԱԿ-ը պետք է ուշադիր հետևի Բելառուսում տիրող իրավիճակին, կոչ անի իշխանություններին զերծ մնալ ուժի կիրառումից, ապահովել մարդու իրավունքների պահպանումը և սկսել իշխանության անցումը»։

Գիտանաս Նաուսեդան նաև մեկնաբանել է ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի շուրջ ստեղծված իրավիճակը:

«Ինչպես ցույց է տալիս Ալեքսեյ Նավալնիի թունավորման վերջին դեպքը, որոշ երկրներում ընդդիմադիր ուժերի վրա ճնշումն արագ վերածվում է կյանքի համար վտանգավոր գործողությունների»,- նշել է նա` կոչ անելով «պատժել մեղավորներին»։


Գրում է՝ Tert.am -ը:

Loading...