12:11   23-09-2020
Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցով նիստը չկայացավ. Ծառուկյանն ու պաշտպանները չէին ծանուցվել
Թողնել մեկնաբանություն

Այսօր Երևանի Կենտրոն և Նոր-Նորք ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Մնացական Մարիտրոսյանի նախագահությամբ պետք է ընթանար «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոց ընտրելու վերբերյալ դատական նիստը: Tert.am-ի տեղեկություններով՝ Գագիկ Ծառուկայնի պաշտպանները չէին ծանուցվել դատական նիստի մասին, ինչի համար էլ չէին ներկայացել դատարան: Դատական նիստը չի կայացել:

Նշենք, որ երեկ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյբուքյան իր էջում գրառում էր կատարել, որում մասնավորապես ասվում էր. «Վաղը կայանալիք դատական նիստում քննարկվելու է այն միջնորդությունը, որի կապակցությամբ առաջին ատյանի դատարանի կայացրած մերժման որոշումը դատախազության կողմից բողոքարկվել էր ՀՀ վերաքննիչ դատարան։ Վերաքննիչն էլ որոշել էր դատախազության բողոքը մասնակիորեն բավարարելու, առաջին ատյանի դատարանի դատական ակտը բեկանելու և նույն դատարան նոր քննության ուղարկել»,–գրել էր նա։


Loading...