12:23   23-09-2020
Միացյալ Նահանգներում կորոնավիրուսից մահերի թիվն անցել է 200 հազարը
Թողնել մեկնաբանություն

ԱՄՆ-ում կորոնավիրուսից մինչ այժմ արդեն 200 հազար մարդ է մահացել, հաղորդում է BBC-ն:

Ավելի քան 6.8 միլիոն մարդ վարակվել է կորոնավիրուսով, ամենաշատ դեպքերը գրանցվել են Հյուսիսային դակոտ և Յուտա նահանգներում:

Դեռ գարնանը նախագահ Թրամփը հայտարարել էր, որ եթե մահերի թիվը տատանվի 100-200 հազարի սահմաններում, կնշանակի, որ լավ ու արդյունավետ են գործել:

Թրամփին ու նրա վարչակարգին, սակայն, քիչ չեն քննադատում վարակի դեմ պայքարը տապալելու և հազարավոր մարդկանց մահվան համար: «Թրամփի ստերի և ոչ կոմպետենտության պատճառով նախորդ վեց ամսում Ամերիկան իր պատմության մեջ մարդկային ամենամեծաքանակ կորուստներն է կրել»,- հայտարարել էր նախագահի դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը:

Միացյալ Նահանգները կորոնավիրուսով վարակման դեպքերի և մահերի թվով շարունակում է առաջինը մնալ աշխարհում:

Գրում է՝ Tert.am -ը:


Loading...