14:39   23-09-2020
«Պետք է ամեն հնարավոր բան անենք նոր «սառը պատերազմից» խուսափելու համար». Գուտերեշը մտահոգված է Պեկինի ու Վաշինգտոնի հարաբերությունների վատթարացմամբ
Թողնել մեկնաբանություն

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը մտահոգված է Պեկինի ու Վաշինգտոնի հարաբերությունների վատթարացմամբ և նոր «սառը պատերազմի» բռնկման վերաբերյալ լուրջ մտավախություն ունի, գրում է eadaily.com կայքը:

«Պետք է ամեն հնարավոր բան անենք նոր «սառը պատերազմից» խուսափելու համար»,- ընդգծել է նա և հավելել, որ աշխարհը մոտենում է շատ վտանգավոր պահի, երբ երկու հզորագույն տնտեսական գերտերություններ այն բաժանում են երկու ճամբարի, ինչն էլ անխուսափելիորեն կհանգեցնի աշխարհաքաղաքական և ռազմական տարաձայնությունների սրման: 

«Շատ վտանգավոր ուղղությամբ ենք շարժվում: Աշխարհը չի կարող թույլ տալ ապագա, որում երկու խոշորագույն տնտեսական տերություններ կպառակտեն մոլորակը, ինչից հետո այդ երկրներից յուրաքանչյուրը կունենա իր առևտրային և ֆինանսական կանոնները, համացանցը և արհեստական բանականության ռեսուրսները»,-նշել է գլխավոր քարտուղարը:

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 75-րդ նիստի ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին  ագրեսիվ հայտարարություններ է արել Չինաստանի և ԱՀԿ-ի դեմ առ այն, որ վերջիններս աշխարհից թաքցրել են կորոնավիրուսի մասին տեղեկությունները:

Գրում է՝ Tert.am -ը:


Loading...