14:40   23-09-2020
Նավալնիին դուրս են գրել բեռլինյան «Շարիտե» կլինիկայից
Թողնել մեկնաբանություն

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին դուրս են գրել բեռլինյան «Շարիտե» կլինիկայից: Այս մասին տեղեկանում ենք կլինիկայի կայքից:

«Ալեքսեյ Նավալնին, որն օգոստոսի 22-ից բուժվում էր «Շարիտե» հիվանդանոցում, դուրս է գրվել: Հիվանդի առողջությունն այնքան է բարելավվել, որ անհետաձգելի բուժումը կարող է դադարեցվել»,- ասված է գերմանական հիվանդանոցի հայտարարությունում:


Գրում է՝ Tert.am -ը:


Loading...