14:54   23-09-2020
Լիճք համայնքում ավարտվել են ճանապարհաշինական աշխատանքները
Թողնել մեկնաբանություն

Գեղարքունիքի մարզի Լիճք համայնքում արդեն ավարտվել են ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատման աշխատանքները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, ճանապարհաշինական աշխատանքներն կատարվել են ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում: Ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է շուրջ 82 միլիոն դրամ, որի 60 տոկոսը հատկացրել  է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Լիճքի համայնքապետարանը։ Ասֆալտապատվել է 1 420 մետր ընդհանուր երկարության ճանապարհ: Ասֆալտապատ փողոցների ընդհանուր մակերեսը կազմել է 7 633 քառակուսի մետր: Նույն աղբյուրի հավաստմամբ՝ աշխատանքների ավարտական փուլը  դիտարկելու նպատակով Լիճք համայնք է այցելել Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:

Loading...