15:18   23-09-2020
Նորակառույց դեսպանատուն Երևանում. Չինաստանի նոր հայտը ՀՀ-ի հետ հարաբերությունների զարգացման գործում
Թողնել մեկնաբանություն

Չինաստանի կողմից նոր դեսպանատան կառուցումը Հայաստանը դիտարկում է որպես նոր հայտ հայ-չինական հարաբերությունները ավելի բարձ մակարդակի բարձրացնելու ուղղությամբ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Չինաստանի նորակառույց դեսպանատանը կազմակերպած շրջայցի հետո այս մասին ասաց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

«Չինաստանը կարող է հպարտ լինել այսպիսի մեծ ներկայությամբ, և մենք էլ սա դիտարկում ենք որպես Չինաստանի կողմից հայտոր հայ-չինական հարաբերությունները կարող են ավելի բարձր մակարդակի լինել և ավելի խորանալՄեր համագործակցությունը երկու երկրների միջևչնայած իրենց տարբեր չափերին (փոքր Հայաստան և մեծ Չինաստան), երկուսն էլ ունեն շատ մեծ ընդհանրություններերկուսն էլ ինչ-որ իմաստով համաշխարհային ազգեր ենորովհետև  չինական մշակույթը և ազգը ամբողջ աշխարհով է տարածված և նույնն էլ՝ հայ ժողովրդի»,- ասաց Սարգսյանը:

Նախագահի կարծիքովհամագործակցության բազմաթիվ ուղղություններ կան նախ և առաջ  անվտանգության և գյուղատնտեսության ոլորտներում:

Սարգսյանը նոր տեխնոլոգիաների ոլորտում Չինաստանի հետ համագործակցության նոր հորիզոններ է տեսնումորովհետև ապագայում աշխարհը հագեցած է լինելու դրանցովարհեստական բանականությունից մինչև կենսաբանական ոլորտներըորովհետև երկու երկրները համատեղ գիտականգիտատնտեսականգիտահետազոտական զարգացման հնարավորություններ ունեն:

«Այնպես որ, շատ դրական եմ նայում մեր հետակագա համագործակցությանը»,- նշեց Նախագահը:

Նա դեսպանին առաջարկել է, որ Հայաստանի հետ համագործակցությունը ոչ միայն տնտեսության ոլորտում զարգանաայլ նաև զարգանա կրթության ոլորտումորովհետև այնտեղ նույնպես ներուժ կաինչպես նաև մշակույթի ոլորտումերկուսն էլ հին ժողովուրդներ ենունեն հսկայական պատմություն և արվեստ, և ժամանակակից մշակույթ: «Ամեն ինչ կախված է մեզանիցկանե՞նքթե ոչ»:

Հայաստանում Չինաստանի դեսպան Թիան Էրլուն բարձր տեխնոլոգիաների ոլորտը երկու երկրների միջև համագործակցության ամենահեռանկարային ոլորտներից է համարում:

«Ժամանակակից աշխարհը  առաջ չի գնա առանց բարձր տեխնոլոգիաների զարգացմանՆույնիսկ կորոնավիրուսային համաճարակը դա ապացուցեցթե ինչքան կարևոր են ՏՏ տեխնոլոգիաներըօնլայն բիզնեսը և այլնուստիկարծում եմոր մեծ Չինաստանի և փոքր Հայաստանի համար բարձր տեխնոլոգիաները այն օղակն ենորը մեզ համախմբում է, և աշխարհագրական հեռավորությունը խոչընդոտ չէԿարծում եմոր նախագահը բացարձակապես ճիշտ էոր հեռանկարային ուղղություններից է նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտը»,- եզրափակեց դեսպանը:

Loading...