15:51   23-09-2020
Կարակասում Ռուսաստանի դեսպանը մեկնաբանել Է Մադուրոյի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները
Թողնել մեկնաբանություն

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները Իրանի հետ համագործակցության պատճառով Կարակասի վրա կոպիտ ճնշման հերթական օրինակն են, որը հակասում Է միջազգային իրավունքին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտարարել Է Վենեսուելայում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Մելիք-Բաղդասարովը: ԱՄՆ-ը սեպտեմբերի 21-ին Մադուրոյի դեմ պատժամիջոցներ Է սահմանել Իրանի հետ համագործակցության համար: ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմպեոյի խոսքով՝ «գրեթե երկու տարի Իրանի իշխանությունները Վենեսուելայի անօրինական ռեժիմի հետ համագործակցել են ՄԱԿ-ի զենքի բռնարգելքը շրջանցելու համար»:

«Մենք վերստին բախվում ենք անհիմն մեղադրանքների: Եթե որեւԷ մեկը փորձում Է արդարանալ միջազգային հանրակցության աչքին, միակողմանի պատժամիջոցներ սահմանելով անկախ պետության, նրա ղեկավարության, պետական իշխանության ներկայացուցիչների նկատմամբ՝ մեկ այլ անկախի պետության հետ նրանց համագործակցության պատրվակով, ապա թող պարզաբանի, թե միջազգային իրավունքի կամ համաձայնագրի, կամ ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձեւի կոնկրետ ինչ նորմա Է խախտվել»,-ասել Է դիվանագետը: Նա հիշեցրել Է, որ Վենեսուելայի նկատմամբ արդեն գործում են մի շարք ամերիկյան սահմանափակիչ միջոցառումներ, որոնք ոչ մի առնչություն չունեն միջազգային իրավունքի եւ ՄԱԿ-ի պատժամիջոցների ռեժիմի հետ:

Loading...