15:59   23-09-2020
Եվրոպան իր հավաքական անվտանգությունն ապահովելու հարցում հույսը չի դնելու երրորդ երկրների ձեռք բերած համաձայնությունների վրա. Մակրոնը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում
Թողնել մեկնաբանություն

Եվրոպան հարևան պետությունների հետ պետք է հավաքական անվտանգության նոր համակարգ ձևավորի, բայց այդ հարցում երրորդ երկրների հետ համաձայնությունների վրա հույսը չի դնի, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ հանդես գալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանում:

«Ես ուզում եմ շատ հստակ հայտարարել, որ մենք մեր հավաքական անվտանգությունը բուն Եվորապայից բացի երրորդ երկրներին չենք պատվիրակելու: Հույս ունեմ, որ մենք՝ եվրոպացիներս, կրկին կկարողանանք ակտիվացնել համապարփակ և հավակնոտ քննարկումները մեր հավաքական անվտանգության նոր շրջանակները ձևավորելու ուղղությմբ»,- ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Մակրոնը:

Ֆրանսիայի նախագահը շեշտել է, որ պետք չէ ժխտել եվրոպական երկրների հավաքական անվտանգության հարցում ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի միջև ժամանակին կնքված համաձայնագրերի ունեցած ազդեցությունը:

«Այդ համաձայնությունները վերջին տասնամյակում աստիճանաբար կասեցվեցին: Փոքր և միջին հեռահարության հրթիռների վերացման մասին պայմանագրի դադարեցումը նոր շրջափուլ նշանավորեց, որի մասին պետք չէ լռել»,- ասել է Մակրոնը:


Գրում է՝ Tert.am -ը:

Loading...