16:05   23-09-2020
Էրդողանը մեղադրանքներ է հնչեցրել Իսրայելի հասցեին ՄԱԿ ԳԱ-ում իր ելույթի ժամանակ
Թողնել մեկնաբանություն

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իր ելույթի ժամանակ դատապարտել է ԱՄԷ-ին եւ Բահրեյնին Իսրայելի հետ համաձայնագրեր ստորագրելու համար` նրանց «համագործակիցներ» անվանելով:

«Կեղտոտ ձեռքը, որը համարձակվում է դիպչել Երուսաղեմի պարկեշտությանը, որտեղ երեք հիմնական կրոններ են ապրում, գերազանցել է լկտիությունը»,- ասել է Էրդողանը: Նա մեղադրել է Իսրայելին «համագործակիցների միջոցով ամրոցը ներսից գրավելու փորձի մեջ» եւ ասել է, որ Իսրայելի աջակցությոինը` Երուսաղեմում դեսպանատներ բացելու համաձայնագրերի եւ ջանքերի տեսքով, «միայն նպաստել է միջազգային հիմնարար պարամետրերի խարխլմանն ուղղված Իսրայելի ջանքերին»:

Էրդողանի ելույթի ժամանակ ՄԱԿ-ում Իսրայելի դեսպան Գիլադ Էրդանը լքել է դահլիճը: Նա Էրդողանին մեղադրել է հակասեմականության մեջ` հայտարարելով, որ Թուրքիայի նախագահը «շարունակում է իր ստերն ու հակասեմական հայտարարություններն Իսրայելի դեմ, եւ կարեւոր է, որպեսզի աշխարհը իմանա այն երկակի ստանդարտները, որոնցով նա ապրում է» հայտնում է Jerusalem Post-ը:


Գրում է՝ News.am -ը:


Loading...