16:39   23-09-2020
Պարեկային ծառայության դասընթացավարները վերապատրաստվում են
Թողնել մեկնաբանություն

Սեպտեմբերի 23-ին մեկնարկել է Պարեկային ծառայության դասընթացավարների վերապատրաստման ծրագիրը։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

120 դասախոս վերապատրաստվելու է առաջիկա 2,5 շաբաթների ընթացքում՝ միջազգային բոլոր ստանդարտներին համապատասխանելու նպատակով։

Վերապատրաստման ծրագիրն իրականացվում է միջազգային գործընկերների աջակցությամբ՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանություն/INL, Եվրոպական միություն, ՄԱԿ-ի Զարգացման ծրագիր, ԵԱՀԿ։

Loading...